Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան:
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։
«Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։
«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
–