ԵՄ-ն 500․000 մարդասիրական օգնություն կհատկացնի արցախցիներին

Այս շտապ ֆինանսավորումը գալիս է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության, որը ԵՄ-ն այս տարվա սկզբին հատկացրել էր Լեռնային Ղարաբաղին։

Ըստ ԵՄ աղբյուրների՝ Եվրահանձնաժողովը 500․000 եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրումից տուժած բնակչությանը աջակցելու համար․

«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին՝ հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օգնության միջոցով։ Նրանց միաժամանակ կտրամադրվի ապաստան և հոգեսոցիալական աջակցություն: Այս շտապ ֆինանսավորումը գալիս է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության, որը ԵՄ-ն այս տարվա սկզբին հատկացրել էր Լեռնային Ղարաբաղին», – ասված է հայտարարության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print