Երբ գյուղը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, երեխաներն ապահովության համար հավաքվել են ծառի տակ
5 երեխաների մայր Սոֆիկը ականատես է եղել, թե ինչպես է Ադրբեջանը ռմբակոծել մի խումբ հայ երեխաների։ Նրա երեխաներից 3-ը վիրավորվել են, չորրորդ երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Այս մասին հայտնում է «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամ Սիրանույշ Սարգսյանը։
«Երբ գյուղը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, երեխաներն ապահովության համար հավաքվել են ծառի տակ։ Ադրբեջանցիները հարվածել են այդ հատվածին, իսկ գյուղապետը վիրավոր երեխաներին տեղափոխել է հիվանդանոց։ Նրա 15-ամյա որդին մահացել է, և այժմ գյուղապետը չի կարողանում նույնիսկ վերադառնալ որդու մարմինը վերցնելու համար»։