Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։
Երևանի փողոցներում շարունակվում են խաղաղ անհնազանդության ակցիաները։
Ազգային կոմիտեից հայտնում են, որ, նախնական տվյալներով, բերման է ենթարկվել 350 քաղաքացի։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնել էին, որ այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 98 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։