Արցախի նախագահի խորհրդականը հերքում է համաներման վերաբերյալ լուրերը

Դավիթ Բաբայանի խոսքով՝ կոնկրետ արդյունքներ դեռ չկան։

Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Այս հարցերը դեռ պետք է լուծվեն, կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Ղարաբաղ։ «Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասաց նա։

Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ, ուրբաթ օրը անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն «համաներում է նախատեսում այն ղարաբաղցի զինյալների համար, ովքեր կհանձնեն իրենց զենքերը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print