🎥Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբը հրթիռակոծվել է

Պայթյունից սկսվել է հրդեհ, որը հիմա մարում են։

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին:

«Թշնամին հրթիռային հարված է հասցրել նավատորմի շտաբին: Բոլոր օպերատիվ ծառայությունները մեկնել են տեղամաս: Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- Տելեգրամ-ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

Նրա փոխանցմամբ, հնարավոր է ևս մեկ հարձակում: Նա այդ կապակցությամբ բնակիչներին խնդրել է չմեկնել քաղաքի կենտրոն և դուրս չգալ տներից:

Հաղորդվում է, որ հրթիռակոծման վայր են մեկնել շտապօգնության մեծ թվով մեքենաներ: Պայթյունից սկսվել է հրդեհ, որը հիմա մարում են:

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ հրթիռի հարվածից զոհվել է մեկ զինծառայող:

Սևծովյան նավատորմի շտաբը գտնվում է Սևաստոպոլի պատմական կենտրոնում, դրա հարևանությամբ գտնվում են մեծ թվով քաղաքացիական օբյեկտներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print