Հունգարիան վետո չի դրել ԵՄ հայտարարության վրա

Հունգարիայի դիրքորոշումն է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր։

Հունգարիան հերքել է Արցախի վրա Բաքվի հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը։ 

«Կեղծ լուրեր են շրջանառվում Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ դիտողություններ և առաջարկություններ են արել համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակել է հայտարարություն իր անունից։ 

Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր։ Երկար տարիներ և տասնամյակներ անց եկել է ժամանակը վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին։ Այս միակողմանի հայտարարությունները չեն օգնի, բայց ՄԱԿ-ը հիանալի հնարավորություն է տալիս դրանք անձամբ քննարկելու համար»,- հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print