Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Թբիլիսին պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել կառավարությունների «Խաղաղ հարևանության նախաձեռնությանը» Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանը լավ է հասկանում պատերազմի և խաղաղության գինը։ «2012 թվականից ի վեր մեր կառավարությունը ստեղծել և աջակցում է շարունակական խաղաղության և կայունության տասնամյակին»,- ասել է նա:
–