ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ էր արել ԱԽ-ին անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից:

«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշում կայացվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», — ասել է նա։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ էր արել ԱԽ-ին անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում:

Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print