Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
.jpg)
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։
Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
