Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարել է՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողեր հավաքագրելու կարիք չկա։
Հայտարարությունում նշված է․
«Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։