Մինչև այս պահը Արցախում խմելու ջրից որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել․ տեղեկատվական շտաբ

Լաբորատոր ստուգումներն ընթացքում են։

Քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print