Եղցահողի բնակիչները Կոռնիձորում են

Ցանկություն են հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print