Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների առաջին խումբը հասել է Կոռնիձոր: Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը Կոռնիձորից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՂ կառավարությունը տեղեկացրել է՝ իրականացվելու է վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Լեռնային Ղարաբաղից դուրս գալու, հարազատների մոտ տեղավորվելու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխումը Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: