ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել 377 բռնի տեղահանված

Տվյալները ներկայացված են ժամը 18․00-ի դրությամբ։

Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ 

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print