Կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները։
Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվարին օրերին»: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաեւ հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, եւ կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները»,-ասել է Պեսկովը։
–
–