Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարն ասել է, թե փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար:
«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,- հայտնել է նա՝ ԱԺ-ում 2023թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականի ժամանակ։
Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարն ասել է, թե փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:
«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի ծախսերի գծով աճ է արձանագրվել և ընթացիկ, և կապիտալ ծախսերում»,- տեղեկացրել է նախարարը։
–