Արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ըստ ադրբեջանական զլմ-ների` ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը ավարտվել է։
Ավելի վաղ նշել էինք, որ Իվանյանում (Խոջալու) հերթական բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։
–