Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրությամբ հետևել է հայտարարությունների մի ողջ շարքի, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Սա առաջին հերթին հակասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
«Մոսկվան առաջիկայում կպատասխանի Հայաստանի ղեկավարության մի քանի հայտարարություններին, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները»․ «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրությամբ հետևել է հայտարարությունների մի ողջ շարքի, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Սա առաջին հերթին հակասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Հայտարարությունների, որոնք արվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական Երևանի այլ ներկայացուցիչների կողմից, մանրամասն պատասխանը կտրվի առաջիկայում․ բառացիորեն րոպեների ընթացքում ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը կհրապարակվի»,- ասել է Զախարովան։
—