Արցախից բռնի տեղահանված բնակիչների մի խումբ տեղավորվել է Կապան քաղաքի հյուրանոցներից մեկում: Համայնքապետարանը հաշվառում է իրականացնում Սյունիք համայնքում բացված ընդունման կենտրոնում: Մեր նկարահանող խումբը հանդիպել է տեղահանված արցախցիների հետ, ովքեր պատմում են, թե ինչի միջով են անցել մինչև Կոռնիձոր հասնելը։
