Գերատեսչությունից հայտնում են , որ միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։
Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։ Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը խաղաղ բնակչության շրջանում զինված առճակատման և զոհերի նոր բռնկումը կանխելն է, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Գերատեսչությունից հայտնում են , որ միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։ Ծրագրերը ներառում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարում Լաչինի և Աղդամի երթուղիներով: Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում կա մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։
«ԼՂՀ հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև։ Այդ շփումների առաջնահերթ խնդիրներից են ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։
Հուսով ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համար պայմանավորվածությունների փաթեթի կատարման աշխատանքների արագ վերսկսմանը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն և հումանիտար շփումների զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում։