🎥Խաղաղապահները ևս 70 մարդ են տարհանել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 70 մարդ է տարհանվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, տարհանված խաղաղ բնակիչները տեղափոխվել են Ստեփանակերտ։

Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 190 տոննա մարդասիրական բեռի, այդ թվում՝ սննդի ու վառելիքի մատակարարումը ԼՂ խաղաղ բնակչությանը։

Այս պահին ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 715 արցախցի, այդ թվում՝ 402 երեխա։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, նրանց տրամադրվում է սնունդ, կացության վայր ու անհրաժեշտ բուժօգնություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print