Բռնի տեղահանված արցախցիների բուժօգնության համար այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի կարիք չկա

Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

david.hovsepyan@moh.am,

Հեռախոս` 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print