Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար:
ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար:
–