ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռ կոնկրետություն չի տեսնում․ Պեսկով

Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղափարը՝ Արցախում ստեղծված իրավիճակի ֆոնին ստեղծել դիտորդական առաքելություն, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պեսկովի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռ կոնկրետություն չի տեսնում։

«Ոչ, մենք այստեղ դեռ որևէ կոնկրետություն չենք տեսնում, և հետո ցանկացած առաքելություն կարող է լինել միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», – ասել է նա:

Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն, նշել է Պեսկովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print