Օդերևութաբանները կանխատեսում են աձրևային եղանակ

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին արևմտյան է, 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ին կնվազի 3-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023

Եղանակի տեսություն

© ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի

Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ին, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում սեպտեմբրի 26–ի գիշերը եղել է 12–14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21….+23 աստիճան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print