Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։
Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:
Այս օգնությունը մատակարարվելու է Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և ունենալու է շուրջ 25 000 շահառու: Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։
–