Մարդկանց մեծամասնությունը հայտնել է, որ ունի բնակության վայր
ԼՂ-ից 19 հազար մարդ արդեն հատել է Կոռնիձորի անցակետը, 2500-ից ավել մարդ արդեն տեղակայվել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները։
«Գորիսում դեռևս 1200 մարդ տեղավորման գործընթացում է»,- ասել է նա։
Ըստ փոխվարչապետի՝ մարդկանց մեծամասնությունը հայտնել է, որ ունի բնակության վայր. «Ովքեր այդպիսի տեղեկություն են մեզ տրամադրել, չենք առարկել, որ գնան իրենց՝ նախապես որոշված հասցեները»։
Լուսանկարը՝ ֆոտոլուրի