Հայտնաբերված քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։
Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն, նաև՝ մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։ Այս մասին տեղեկանում է ԼՂ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
5 քաղաքացու անվնաս վիճակում և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։
Քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։