Ստեփանակերտից Երևան են ուղևորվել 23 շտապօգնության մեքենա․ ԱՆ նախարար

Այս պահին 23 բուժառու հետազոտության և բուժօգնության փուլում են։

23 շտապօգնության մեքենաներ արդեն իսկ Ստեփանակերտից ճանապարհվել են Երեւան։ Այս մասին Այրվածքաբանության կենտրոնի մոտ  լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հիմա 23 բուժառու հետազոտության և բուժօգնության փուլում են, շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են նոր վիրավորների,  ինչպես նաև անընդհատ ուղղաթիռներով փոխադրումներ են  իրականացվում։

«Արդեն կենտրոնում բազմապրոֆիլ բժշկական թիմի կողմից իրականացվում է նախնական տրիաժ։ Հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում տուժածները նաև այլ մասնագիտացված բուժկենտրոններ կտեղափոխվեն»,- հավելեց նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print