Հայտարարություն՝ Լատվիա-Հայաստան հանդիպման լուսաբանման վերաբերյալ

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումն անմիջականորեն մրցավայրից, պետք է մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 18:00, media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Ավելացնենք, որ հավատարմագրման համար կարող են դիմել միայն մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են հոգալ Լատվիա ուղևորության, (ոչ ՀՖՖ պատվիրակության կազմում), ինչպես նաև հյուրանոցային բոլոր ծախսերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print