Բեռնատարով ժամանած շուրջ 50 անձանցից 15-ը երեխաներ են։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից և Մարտակերտի շրջանից շուրջ 50 քաղաքացի մեկ բեռնատարով են հասել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ նրանք ավելի քան 28 ժամ ճանապարհ են անցել անձրևի և ցրտի պայմաններում։
Բեռնատարով ժամանած շուրջ 50 անձանցից 15-ը երեխաներ են։
Կոռնիձորում բոլոր արցախցիներին օգնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները` առաջին օգնություն են ցուցաբերում, սնունդ տրամադրում, փոքրիկներին նաև հյութ, թեյ և քաղցրավենիք տալիս։
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։