ԶՊՄԿ-ն իր աջակցությունն է հայտնում արցախցի տեղահանվածներին

Կազմավորվել է ԶՊՄԿ կամավորների խումբ՝ ըստ անհրաժեշտության տեղում համակարգված աջակցություն ցուցաբերելու նպատակով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ընկերությունը՝ ֆեսյբուքյան պաշտոնական էջում։

«ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։ Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով»,–ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված անձանց ընդունման կետերի օպերատիվ աշխատանքներին։

ԶՊՄԿ-ից հայտնում են, որ ֆինանսական, դեղորայքի, սնունդի, տրանսպորտային միջոցների տրամադրումըընկերության կողմից շարունակական է և իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հետ ամենժամյա կոորդինացիայով՝ ըստ պահանջի և անհրաժեշտության։

«Կազմավորվել է ԶՊՄԿ կամավորների խումբ՝ ըստ անհրաժեշտության տեղում համակարգված աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հետագա կարիքները գնահատվելուն համընթաց մեր ընկերությունը պատրաստ է ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն»,–հայտնում են ընկերությունից։։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print