🎥 Առաքելյանների ընտանիքի վերամիավորվեց

Հայրը, որը մինչեւ Արցախի շրջափակումը Հայաստան էր եկել գործերով, չէր կարողացել վերադառնալ ընտանիքի մոտ։Այսօր բեռնատարի թափքում նստած Կոռնիձոր հասան նրա կինը չորս մանկահասակ երեխաների հետ։

Կոռնիձորի հումանիտար կայանում շարունակվում է Արցախից բռնի տեղահանվածների հոսքը։ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը մեծ խցանումների պատճառով անցնում են գրեթե մեկ օրում։ Տեղահանվածների հերթը սկսվում է Ստեփանակերտի կենտրոնից:

Մարդիկ գալիս են՝ ինչով կարող են՝ սեփական մեքենաներով, ավտոբուսներով, մանկահասակ երեխաների հետ բեռնատարների թափքում նստած։

NEWS.am–ի թղթակիցն  այսօր ականատես է եղել Առաքելյանների ընտանիքի վերամիավորմանը։ 44–օրյա պատերազմից հետո Հադրութից տեղահանված ընտանիքը այս անգամ էլ Ստեփանակերտից է տեղահանվել։ Հայրը, որը մինչեւ Արցախի շրջափակումը Հայաստան էր եկել գործերով, չէր կարողացել վերադառնալ ընտանիքի մոտ։ Այսօր բեռնատարի թափքում նստած Կոռնիձոր հասան նրա կինը չորս մանկահասակ երեխաների հետ։

Փոքրիկներից մեկը հորը կարոտած գրկելուց հետո անհամբերությամբ հարցրեց. «Պապ, չիպսս բերե՞լ ես»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print