2,5 կգ քաշով, 48 սմ հասակով փոքրիկ Գրետան երջանկություն բերեց Մարտակերտի շրջանից իրենց տունը թողած ծնողներին։
«Հակարիի կամուրջն անցանք ու ցավերս բռնեց, այսօր առավոտյան է ծնվել»,- փոքրիկ Գրետային լույս աշխարհ բերած կինը թեեւ երջանկացած է դստեր ծնունդով, սակայն երջանկությունը ստվերվում է․ <<իսկ ինչ է լինելու հետո>> անպատասխան հարցով։
Ադրբեջանցիների հարձակումից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, մի քանի օր մնացել են մարտակերտցիների համար նախատեսված դպրոցում, անտեղից էլ ճանապարհվել դեպի Սյունիք․ «Ամուսինս ոստիկան է, դեռ Արցախում է, երեխային չի տեսել։ Հուսով ենք կմիանա մեզ»,-Ազատության հետ զրույցում ասաց Գրետայի մայրիկը։