ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր

«Մենք նաև մեր զորակցություն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին»

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այսօր՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցին, իր հարգանքի տուրքը մատուցելու համար այցելել է Եռաբլուր:

Նա ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հուշարձանում և ծաղիկներ է խոնարհել պատերազմին ամնահացած զինծառայողների շիրիմներին:ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք նաև մեր զորակցություն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին։»

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print