Հյուսիսային Իրաքի Նինևա նահանգի հարսանյաց սրահում հրդեհ է բռնկվել։ Ինչպես INA-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, զոհերի թիվը հասել է 100-ի, ևս մոտ 150 մարդ վիրավորվել է։
Հարսանիքը տեղի է ունեցել Ալ Համդանիայի սրահներից մեկում։ Իրաքի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ հրավառության պատճառով։