Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Ադրբեջանը հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը:
Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Ավելի վաղ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն, այսօր հանդես էր եկել հայտարարությամբ.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր դուրս գալ Արցախից ադրբեջանական օկուպացիայից փրկվող տասնյակ հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ պայքարել գոյատեւման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն և խնդրում եմ ձեր աջակցությունը», – ասել է Վերոնիկա Զոնաբենդը: