ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։
Ադրբեջանական կողմը պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի այցը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում։
Ալիևը նաև հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցություն է իրականացվում հայ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։