Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է նա։

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը  հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է նա։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղակայված Հակարիի անցակետում ձերբակալել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print