Տեղահանվածներին այս կամ այն կերպ աջակցել ցանկացողները կարող են դիմել Կապանի համայնքապետարան՝ աջակցությունն առավել հասցեական դարձնելու համար։
Կապան խոշորացված համայնքի Սյունիք բնակավայրում բացազատվել է ընդունման հավաքակայան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և դեպի Կապան ուղևորվող հայրենակիցներին ընդունելու և տեղաբաշխելու ըստ բնակության վայրերի: Այս մասին Լուրերի հետ զրույցում նշել է Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։
«Այստեղ կընդունենք տեղահանվածներին, կհաշվառվեն, որից հետո կտեղաբաշխենք այն բնակության վայրեր, որոնք նախօրոք ուսումնասիրվել է, հաշվառվել է: Այսինքն՝ հաշվառվել են համայնքում առկա ազատ բնակֆոնդի այն բնակարանները, որոնց սեփականատերերը համաձայնություն են տվել իրենց բնակարանները տրամադրելու արցախցիներին տարբեր պայմաններով, ինչպես նաև այն շենք-շինությունները, որտեղ հնարավոր է մարդկանց ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ պահելու համար»,- համայնքապետի տեղակալը։
Վերջինս նշել է, որ աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով՝ հերթապահությամբ։ Տեղահանվածներին այս կամ այն կերպ աջակցել ցանկացողներին Գոռ Թադևոսյանն առաջարկում է դիմել Կապանի համայնքապետարան՝ աջակցությունն առավել հասցեական դարձնելու համար: