Կազմակերպությունը կոչ է անում «անհապաղ վերջ տալ այս սրիկա պետության անպատժելիությանը»։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի անպատժելիությանը՝ դատապարտելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կողմից։
«Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է դատապարտենք այս կամայական կալանավորումը և անհապաղ վերջ տանք այս սրիկա պետության անպատժելիությանը, որը խախտում է միջազգային չափանիշները՝ խոշտանգելով, մահապատժի ենթարկելով, անդամահատելով, ձերբակալելով և կամայականորեն կալանավորելով մարդկանց»,- ասված է X-ում կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
🚨R.Vardnyan a été illégalement arrêté par l’Azerbaïdjan!
— CCAF France (@ccaf_france) September 27, 2023
Il faut dénoncer cette détention arbitraire et mettre fin immédiatement à l’impunité de cet État voyou qui viole 1 par 1 normes internationales en torturant, exécutant, mutilant, arrêtant et enfermant arbitrairement les 🇦🇲 https://t.co/P3TglCJBgl