Մեքենան կա, բայց վառելիք չեն հատկացնում․ Իրավիճակն Արցախում

Արցախցու խոսքով՝ վայելում են հայրենիքում վերջին օրերը, նստել են հրապարակում, դարդով սպասում են

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում լիքը մարդ կա․ մեքենան կա, բայց վառելիք չեն հատկացնում, որպեսզի Հայաստան գանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց արցախցի Թամար Շահնազարովան։

«Վառելիքի խնդիր ունենք։ Այսօր պետական այրերից՝ Թովմասյանից, Իշխանյանից հետաքրքրվեցինք, ասացին՝ կլինի, բայց թե երբ ու ինչպես, չեն ասում։ Վայելում ենք հայրենիքում վերջին օրերը, նստել ենք հրապարակում, դարդով սպասում ենք։ Միայն մտածում ենք հասնելու մասին, հետո կկողմնորոշվենք»,- պատմեց Թամարը։

Նշենք, որ Արցախից սեպտեմբերի 27-ի 20։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, ինչպես նաև 10,985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35,491 անձի հաշվառում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print