Բալասանյանին չեն առևանգել․ Մետաքսե Հակոբյան

Ավելի վաղ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը

Վիտալի Բալասանյանի ձերբակալման լուրը 24news-ի հետ զրույցում հերքել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Մինչ այդ ադրբեջանցիները Լաչինի միջանցքից առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա նշել էր, որ այդ տեղեկությունը նաեւ հայտնում են ադրբեջանական որոշ կայքեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print