Նախքան Ադրբեջան այցը՝ Փաուերի գլխավորած պատվիրակությունը եղել է Հայաստանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին և Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, ասվում է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բաքու են ժամանել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։