Ռուս խաղաղապահ ուժերի ուղղաթիռներն այսօր Սիսիան են տեղափոխել վառելիքի պահեստի պայթյունից տուժածների ևս մեկ խմբի, ինչպես նաև Ստեփանակերտի բուժհաստատությունների հիվանդների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 114 մարդ, այդ թվում՝ 41 տարբեր հիվանդություններով հիվանդ։