Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը

ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։

«Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։

ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200 000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200 000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print