Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը

Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արցախի նախկին և ներկա նախագահները հանձնել են պետությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի արած հայտարարությունները։ Տեղեկությունը հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Վերջինս այլ մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արցախի նախկին և ներկա նախագահները հանձնել են պետությունը։

Հետո նա կոչ էր արել դատախազությանն ընդունել իր ասածները որպես հանցագործության մասին հաղորդում և քրեական գործ հարուցել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print