Հռոմի ստատուտի վավերացման հետևանքները՝ ըստ ՌԴ ԱԳՆ-ի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը։ Գերատեսչությունում նշել են, որ Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print