Քաղաքացիները կարող են կապ հաստատել հյուպատոսական բաժնի հետ։
Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են ՌԴ քաղաքացիությունը հաստատող իրենց փաստաթղթերը, կարող են դրանք վերականգնել՝ դիմելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
ՌԴ քաղաքացիները կարող են կապ հաստատել հյուպատոսական բաժնի հետ` զանգահարելով +374 77 495 001 թեժ գծին կամ ուղարկելով նամակ consarmenia@mid.ru հասցեին (նշելով՝ «փախստական ԼՂ-ից»):